Թուրքիայի նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով ամենաշատը ուրախացել են Սիրիայում կռվող ահաբեկչական-ջիհաթական խմբավորումները։ Այս մասին գրել է թուրքական BırGun-ի թղթակից Հուսեյն Շիմշեքը։
«Սիրիայի ջիհադական 20 խմբավորումներ Թուրքիայի ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղելՙ իսկ «Սուլթան Մուրադ բրիգադ» խմբավորման առաջնորդը տեսաուղերձով է հանդես եկել՝ շեշտելով, որ շատ են ուրախացել Էրդողանի հաղթանակով, քանի որ վերջինս Սիրիայում ամբողջ պատերազմի ժամանակ աջակցել է իրենց»,-գրել է BirGun-ի թղթակիցը։





























