Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Ադանայում եւ Թունջելիում (Դերսիմ) բողոքարկել է ընտրությունների արդյունքները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ HDP-ն դիմել է Թունջելիի շրջանային ընտրական խորհրդին՝ պահանջելով վերահաշվել քվեաթերթիկները։
Ադանայում HDP-ն եւս դիմել է ընտրական խորհրդին՝ պահանջելով հաշվել նահանգի բոլոր տեղամասերի քվեաթերթիկները։
«Ամբողջ Թուրքիայում համակարգված ձեւով, կազմակերպված եւ նախօրոք պլանավորված ընտրակեղծիքներ են տեղի ունեցել»,-նշվել է HDP-ի հայտարարության մեջ։





























