Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որն օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրում է ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում: Այս մասին հաղորդում է այդ երկրի խորհրդարանի կայքը:

Օրենքի համաձայն, այդպիսի անձինք պարտավորություններ են ստորագրում: Ծառայության ընթացքում նրանք զինվորական համազգեստ են հագնում, նաեւ ցմահ զինվորական կոչում ստանում:

Միաժամանակ, օրենքը սահմանում է «վարձկան» հասկացությունը: Փաստաթղթի համաձայն, վարձկան է համարվում անձը, որը «հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում, որպեսզի պատերազմի զինված հակամարտության ժամանակ; մասնակցում է մարտական գործողություններին՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, եւ որին իրականում նյութական պարգեւ են խոստացել, որը զգալիորեն գերազանցում է նույն աստիճանի հրամանատարի կողմից խոստացված կամ վճարված պարգեւից»:

«Վարձկանների հավաքագրումը, ֆինանսավորումը, նյութական ապահովումը, մարզումը, ինչպես նաեւ օգտագործումը պատժվում է 3-8 տարի ժամկետով ազատազրկմամբ... Մարտական գործողություններին վարձկանների մասնակցությունը պատժվում է 3-8 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- պարզաբանում է օրենքը: