Ռուսական եւ ամերիկյան ավիացիները Սիրիայում օդանավերի վտանգավոր մոտենալու դեպքերում անձնակազմի եւ վերգետնյա ծառայությունների գործողությունների համատեղ վարժանքներ են անցկացրել: Այս մասին հաղորդել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համապատասխան հուշագիր են ստորագրել, որի նպատակը Սիրիայի երկնքում անվտանգությունն ապահովելն է:

Վարժանքների ընթացքում տեղեկատվության փոխանակման եւ փոխգործակցության կազմակերպման հարցեր են մշակվել:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, օդանավակայաններ ինքնաթիռների վերադարձից հետո Ռուսաստանի ռազմական ավիացիայի Խմեյմիմի բազայի եւ Քաթարում ԱՄՆ ՌՕՈՒ-ի կառավարման կետերի միջեւ հաստատված ուղիղ կապով թռիչքների վերլուծություն է արվել: