Տարիներ շարունակ երեւանցիներին ստիպում են կռացած երթեւեկել երթուղայիններով: Նոյեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սարսափելի է ամեն օր տեսնել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները երթեւեկում երթուղայիններով եւ ցուցադրում երկրում տիրող քաղաքական իրավիճակը»,- հայտարարեց Փաշինյանը:
Ի պատասխան՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի առաջնահերթությունների թվում է մնում մեծ եւ միջին չափի ավտոբուսների, ինչպես նաեւ տրոլեյբուսների թվի ավելացումը: Պաշտոնյայի խոսքով, այդ ծրագրերը պետությունը պետք է ոչ թե միայնակ, այլ մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնի:





























