Ամերիկյան Թեխաս նահանգի բնակիչ Ռինալդո Կարդոսո Ռիվերան մեղայականով ոստիկանություն է ներկայացել՝ հաղորդելով, որ հավի վերջին կտորի համար վիճաբանության ժամանակ սպանել է իր ընկերոջը՝ Դարվին Պերես Գոնսալեսին:
38-ամյա Ռիվերան 4 ընկերների հետ հավաքվել է ընթրիքի: Մթնոլորտը շիկացել է, երբ 34-ամյա Գոնսալեսը կերել է տապակած հավի վերջին կտորը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
The Inquisitr-ի փոխանցմամբ, վիճաբանության ժամանակ Ռիվերան դանակի հարված է հասցրել ընկերոջը:





























