G20-ի երկրների ստեղծած Ֆինանսական կայունության խորհուրդը ամենից նշանակալի բանկերի ցանկ է կազմել: Դրանում Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի 30 բանկ է ներառվել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:

Փորձագետները գլոբալ առումով նշանակալի բանկերի թվին են դասել 8 ամերիկյան ֆինանսական ընկերությունների. JP Morgan Chase, Citigroup, Bank of America, Goldman Sachs, Morgan Stanley, Bank of New York Mellon, State Street եւ Wells Fargo:

Ցանկում 4 չինական բանկ կա. Agricultural Bank of China, Bank of China, China Construction Bank եւ Industrial and Commercial Bank of China:

Եվրոպան ներկայացված է բրիտանական HSBC, Barclays, Standard Chartered եւ Royal Bank of Scotland, ֆրանսիական BNP Paribas, Societe Generale, Credit Agricole եւ Group BPCE, իսպանական Santander, գերմանական Deutsche Bank, շվեյցարական Credit Suisse, UBS, հոլանդական ING Bank, շվեդական Nordea եւ իտալական Unicredit բանկերով:

Ցուցակում ընդգրկվել են նաեւ ճապոնական երեք բանկեր՝ Mitsubishi UFG-ն, Mizuho-ն եւ Sumitomo Mitsui-ն: