Ռուսաստանի գլխավոր նպատակը, այդ թվում՝ Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ Ռուսաստանին վախեցնել ոչ ոքի չի հաջողվի, դա անհեռանկարային զբաղմունքն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դերբենտ քաղաքի 2000-ամյակին նվիրված ցուցահանդեսի ընթացքում գիտության, մշակույթի, կրոնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Դաղստանում կայացած հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանցի ժողովուրդին ընդհանրապես, իսկ Դաղստանին՝ առավել եւս, ոչ ոքի չի հաջողվել վախեցնել եւ, ինչպես իրավաբաններն են ասում, դա անհեռանկարային զբաղմունք է: Իսկ մեր նպատակը ե՛ւ Սիրիայում, ե՛ւ որեւէ այլ վայրում, առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարն է»,- ասել է Պուտինը: