Հոկտեմբերի 21-ին Սեւանա լճի ֆոնին լուսանկարվելուց հետո բարձրությունից ընկած եւ գլխուղեղի ծանր վնասվածք ստացած ֆրանսահայ 7-ամյա Ռուդոլֆ Սկալետտադի Մալեր Վարդանյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ կմեկնի Ֆրանսիա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նշենք, որ Ռուդոլֆ Վարդանյանն գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Ռուդոլֆ Վարդանյանը ստացել էր գլխուղեղի տրավմա, վիրահատական միջամտություն, սակայն, անհրաժեշտ չի եղել: Ռուդոլֆը անհրաժեշտ վերականգնողական բուժօգնություն է ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում լուսանկարվելիս բարձրությունից ընկել էր Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի 7-ամյա Ռուդոլֆ Վ.-ն, որը տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:





























