Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատավորներին մեղադրել է իրավական նորմերի խախտման մեջ: Սարկոզիի վրդովմունքի պատճառը թմրանյութերի մաքսանենգության գործի շրջանակում նրա հեռախոսային բանակցությունների ձայնագրությունների օգտագործումն է:
Ֆրանսիացի գործիչը հայտարարել է, որ իր փաստաբանները դատարանից բացատրություն են պահանջել: Նրա խոսքով, միակ բանը, որն իրեն կապում է այդ գործին, ինքնաթիռով Դոմինիկյան Հանրապետությունից Եվրոպա կոկաին փոխադրող ավիաընկերության ծառայություններից օգտվելու փաստն է:
«Մի՞թե նրանք կարծում են, որ ես 700 կգ կոկաինով լի ինքնաթիռով Պունտա Կանա կթռչեմ»,- Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Սարկոզին:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, 2013 թվականի մարտին Դոմինիկյան Հանրապետության Կունտա Կանա օդանավակայանում, այսպես կոչված, «Air Cocain-ի գործի» շրջանակում ֆրանսիացի երկու օդաչու է ձերբակալվել, որոնք Dassault Falcon 50 օդանավով թմրանյութ են փոխադրել Սեն Տրոպե: Այդ ինքնաթիռից առնվազն 3 անգամ օգտվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Օգոստոսին օդաչուներին դատապարտել են 20 տարվա ազատազրկման:





























