Հեջ-ֆոնդերի լեգենդար կառավարիչ Սյույ Սյանին ձերբակալելու համար չինացի ոստիկանները ստիպված են եղել փակել կամուրջն ու շրջապատել նրա ավտոմեքենան: Նրան կասկածում են արժեթղթերի վաճառքի համար ներքին տեղեկատվություն օգտագործելու մեջ:

Շանհայ եւ Նինբո քաղաքները կապող 36 կիլոմետրանոց հայտնի Խանչժոու կամուրջը կես ժամով փակել են, որպեսզի իրավապահները ձերբակալեն մագնատին: Միաժամանակ, խուզարկություններ են անցկացվել նրա ընկերության Շանհայի եւ Պեկինի գրասենյակներում, փաստաթղթեր, համակարգիչներ են առգրավել, հարցաքննել են գրասենյակների աշխատակիցներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ին:

Քննիչների խոսքով, Սյույ Սյանի նկատմամբ հետաքննություն սկսվեց այն բանից հետո, երբ Չինաստանի ֆոնդային շուկայում լուրջ ճգնաժամի հետեւանքով կորուստները հասան մի քանի տրիլիոն դոլարի: