Նոյեմբերի 4-ից Մալթան դադարեցնելու է առանց վիզայի տեղաշարժման մասին Շենգենյան համաձայնագրին իր մասնակցությունը: Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 3-ը երկրի սահմաններին սահմանային վերահսկողության միջոցառումներ են գործելու: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

LifeNews-ի հաղորդմամբ, պատճառը նոյեմբերի 11-12-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միգրացիայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի անցկացումն է, ինչպես նաեւ նոյեմբերի 27-29-ին Համագործակցության երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որում ներառված են Մեծ Բրիտանիան եւ նրա գաղութները եղած պետությունները: