Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը եւ Թայվանի ղեկավար Մա Ինցզյուն նոյեմբերի 7-ին Սինգապուրում հանդիպում կունենան, որը կլինի 1949թ. չինական քաղաքացիական պատերազմից հետո 2 երկրների ղեկավարների առաջին հանդիպումը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինում իր աղբյուրները։
Ավելի վաղ Թայվանի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել էր, որ քաղաքական գործիչները կարծիքներ են փոխանակելու 2 երկրներին վերաբերող հարցերի շուրջ, փոխանցում է Gazeta-ն։
Ֆորմալ առումով Թայվան կղզին մինչ օրս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչական միավոր է հանդիսանում, թեպետ երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունները խզվել էին ավելի քան կես դար առաջ։





























