Վանաձորի քաղաքապետարանը զբաղվում է քաղաքի զինվորական պանթեոնից գողություն կատարելու դեպքով մանրամասներ ճշտելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը:
«Քաղաքապետի հանձնարարականով զբաղվոմ ենք, մանրամասներ դեռ չեմ կարող ասել: Գողություն կատարելու դեպքերով հիմնականում ոստիկանությունն է զբաղվում, բայց քանի որ զինվորական պանթեոնը քաղաքապետարանն է սպասարկում, մենք էլ ենք զբաղվում»,-ասաց Գագիկ Սիմոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վանաձորցիներն ահազանգել են, որ քաղաքի զինվորական պանթեոնից գողություն է կատարվում: 2014թ. օգոստոսին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված վանաձորցի Զորիկ Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ օրեր առաջ իր եղբոր շիրիմից ծաղիկներ են գողացել, մեկ ուրիշի շիրիմից՝ գորգ:





























