Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում  նոյեմբերի 3-ին 1 ամսական երեխայի մահվան դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. նոյեմբերի 3-ին 03:00-ի սահմանում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում երեխա է մահացել:

Պարզվել է, որ գիշերը՝ 03:00-ի սահմանում, երբ մայրը փորձել է իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել է, որ երեխան մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել: