Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, նոյեմբերի 3-ին սեփական տանը հայտնաբերվել է  գյուղի բնակչներից մեկի դին՝ դռնից կախված:

Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպան է եղել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա օրեր առաջ է ինքնասպան եղել, ինչի մասին հարազատները տեղեկացել են դեպքից  երկու օր անց: 56-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառները հայտնի չեն։

NEWS.am-ը տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։