Ադրբեջանում ծնողներին արգելել են դստերը «Սիմբա 2» մուլտֆիլմի հերոս առյուծի անունով կոչել:

Նախարարների կաբինետի Տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալի Սադիգովան ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունն արգելել է աղջկան Կիարա կոչել:

Պաշտոնյայի խոսքով, քաղաքացիական անձը դատական հայց է ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության դեմ, իսկ ծառայությունը դիմել է Տերմինաբանության հանձնաժողով՝ պարզաբանումներ ստանալու նպատակով:

«Մենք արդեն պատասխանել ենք նրանց դիմումին: Քննարկումների արդյունքում պարզվել է, որ Կիարա անունն իռլանդական ծագում ունի, գոյություն ունի նաեւ անունների անգլիական համակարգում: Քանի որ այդ անունն ադրբեջանական ծագում չունի եւ ներառված չէ անունների ցանկում, մենք չթույլատրեցինք այդպես կոչել նորածնին»: