Կոտայքի մարզի Զովունի գյուղի 20-ամյա  բնակիչ Կարեն  Ասլիկյանը դատարանի առջեւ է կանգնել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար:  Նա Զովունիում գտնվող իրենց տանը 16-ը չլրացած Ն. Կ.-ի հետ վերջինի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել:

Ըստ մեղադրականի՝ Կարեն Ասլիկյանը  Զովունի գյուղի 3-րդ փողոցի 37 տանը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Ն. Կ.-ի հետ` վերջինի համաձայնությամբ ու կամքով:

Կարեն Ասլիկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 141-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Կարեն Ասլիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: