2015 թվականին Հայաստանի ֆերմերները 4 մլրդ 253 մլն դրամի չափով (շուրջ 9 մլն դոլար - խմբ.) բյուջետային սուբսիդավորում կստանան: Նոյեմբերի 4-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այդ գումարից 2 մլրդ 760 միլիոն դրամը կկազմի շուկայականից ցածր գնով պարարտանյութերի մատակարարման սուբսիդավորումը: Նախարարը հիշեցրեց, որ դրանք բաշխվում են ֆերմերների գնողունակության հայտերի հիման վրա:
Եվս 330 մլն դրամ նույն սխեմայով կհատկացվի գյուղտեխնիկայի համար նախատեսված դիզվառելիքի սուբսիդավորման նպատակով: Երկու ծրագրերից էլ կարող են օգտվել Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերները:
1 մլրդ 163 մլն դրամ էլ կհատկացվի ֆերմերային վարկերի տոկոսային դրույքաչափերի սուբսիդավորմանը (6 տոկոսային կետի չափով):





























