Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ցանկանում է 2016 թվականին զբաղվածության ծրագրի շրջանակում 50%-ով ավելի շատ հաշմանդամների աշխատանքի տեղավորել: Նոյեմբերի 4-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախատեսվում է նաեւ աշխատանքի տեղավորել Զբաղվածության պետական գործակալություն դիմող երիտասարդների նվազագույնը 15%-ին:

«Ինչ վերաբերում է հաշմանդամների խնդրին, այն համալիր կերպով ներկայացված է «Սոցիալական ներառման մասին» օրինագծում, որը մոտ ապագայում ներկայացվելու է խորհրդարան»,- հավելեց նախարարը: