2016 թվականին Հայաստանի արդյունաբերական բնակավայրերի շրջակա միջավայրի պահպանության համար թիրախային հատկացումները կկազմեն 94.4 մլն դրամ (շուրջ 200 հազար դոլար - խմբ.): Նոյեմբերի 4-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Միջոցները հատկացվում են արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների բնապահպանական վճարներից եւ ուղղվում դրանց ազդեցության գոտիներում գտնվող բնակավայրերի բյուջեներ:

2016 թվականին այդպիսի օժանդակություն կստանան Օձուն, Կարճեւան Լեռնաձեր գյուղերը, Ախթալա, Քաջարան, Կապան, Ագարակ, Արարատ, Չարենցավան քաղաքները: