Ստամբուլի տուրիստական հայտնի վայրերից համարվող Գալաթայի աշտարակի մոտ գարեջուր խմող քաղաքացիները հարձակման են ենթարկվել «Ռեջեփ Թայիփ Էրդողան» կարգախոսը հնչեցնող 50 հոգանոց խմբի կողմից։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում նոյեմբերի 4-ի երեկոյան մոտ 50 հոգուց բաղկացած խմբի անդամներ հարձակվել են գարեջուր խմող քաղաքացիների վրա՝ բացականչելով. «Սա Թուրքիան է, այստեղ չեք կարող ալկոհոլ խմել»։

Հարձակումից հետո խմբի անդամները բացականչել են «Ռեջեփ Թայիփ Էրդողան» կարգախոսը։