Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով կրկին միանձնյա իշխանությունն ապահոված «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որոշել է ավելացնել նախարարությունների թիվը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ իշխանությունները որոշել են առանձնացնել այն նախարարություները, որոնք մի քանի ոլորտ են ներկայացրել։ Այդ նախարարությունների թվին է պատկանում Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը, Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը, Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարությունը, Անտառների եւ ջրերի հարցերոբ նախարարությունը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ Մաքսային հարցերի, առեւտրի, ծովագնացության եւ հեռահաղորդակցության նախարարությունը։
Այս փոփոխությունների արդյունքում Թուրքիայում նախարարությունների թիվը 25-ից կհասնի 30-ի։





























