Թուրքիայում նախընտրական շրջանում հիմնականում Հաքքարի ու Դիարբեքիր նահանգներում կիրառված փողոց դուրս գալու արգելքն արդեն սկսել են Էլազըղի (Խարբերդ-խմբ)նահանգում կիրառել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Էլազըղի Արըջաքի շրջանի որոշ թաղամասերում նոյեմբերի 6-ի առավոտյանից փողոց դուրս գալու արգելք է սահմանվել մինչ նոր հայտարարություն տարածելը։
Նշենք, որ Թուրքիայի Դիարբեքիր եւ Հաքքարի նահանգներում կիրառվող փողոց դուրս գալու արգելքի ժամանակ թուրքական ոստիկանության եւ զինվորականության հարձակումներից տասնյակ քաղաքացիական քրդեր են սպանվում։





























