Ռումինիայի Բրաշով քաղաքի հացի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ փլատակների տակ է մնացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքներից մեկին:
Ուժեղ այրվածքներ է ստացել առնվազն 5 մարդ: Տեղում աշխատում են արտակարգ պատահարների ծառայության փրկարարները: Կրակը մասամբ պահպանվում է:
Նախնական տեղեկություններով, փլուզվել է գործարանի մի մասը, որում աղացի արտադրամասն է:




























