Քանաքեռ համայնքի  Կամարակի փողոցում նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 29 տան տիրուհու դիակը հայտնաբերել են  ննջասենյակում արնաշաղախ վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների` դիակի մոտ  կոտրված շշի բեկորներ են եղել: 91-այա կնոջ սպանությունն, ամենայն հավանականությամբ, կատարվել է գողություն կատարելու նպատակով, քանի որ տան իրերը թափթփված են եղել, տնից անհետացել են ոսկյա զարդեր ու գումար: 

Երեկ երեկոյան  տարեց  տանտիրոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է  նրա 27-ամյա թոռը, որը նախկինում դատապարտված  եղել: