Գերմանիայում մտադիր են արագացնել ներգաղթյալների ասիմիլյացիայի գործընթացն այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան կհաղթահարի այդ հարցի շուրջ առկա տարաձայնությունները։ Կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր կացության 5 կենտրոն այն ներգաղթյալների համար, որոնց՝ Գերմանիայում մնալու շանսերը մեծ չեն։
Սակայն «բարի գալուստի» նրա քաղաքականությունը քննադատություն է առաջ բերում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Մերկելի ղեկավարած «Քրիսոտնեա-դեմոկրատական» կուսակցությունը եւ սոցիալ-դեմոկրատները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։




























