ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները արբանյակային սարքավորումների միջոցով իրականացրած համատեղ գործողությունների արդյունքում կարողացել են գաղտնալսել «Իսլամական պետության» պետության ահաբեկիչների ենթադրյալ հաղորդագրությունները, որոնցում խոսվում է ռուսական А321 օդանավում ռումբի առկայության մասին, գրում է The Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Սիրիայի եւ Եգիպտոսի Սինայի թերակղզու գրոհայինների միջեւ էլեկտրոնային հաղորդակցությունը։ Պայթուցիկ սարքը ուղեբեռի մեջ օդանավ էին բարձրացրել նախքան օդանավում այն գործի դնելը, փոխանցում է Gazeta-ն։

Պարբերականը նշում է, որ Շարմ Էլ Շեյխը լքող ուղեւորներին թույլ չեն տալու ուղեբեռ բարձրացնել օդանավ։ Ողջ ուղեբեռը կտեղափոխվի անվտանգության խստացված հսկողությամբ հատուկ չվերթով։