Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պաշտպանել է երկրում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելու գաղափարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոր կառավարության անդամների երդմնակալության արարողության ժամանակ պետության ղեկավարը պատգամավորներին առաջարկել է ուսումնասիրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, քանի որ բուն օրենքում հակասություններ կան։

Աթամբաեւը կառավարությանը կոչ է արել ուսումնասիրել նախագահի լիազորությունների սահմանափակման հարցը։