Կառավարման համակարգի պատճառով է, որ մենք չունենք մեր երազանքներին ավելի մոտ կանգնած պետություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանը:
«Ակնհայտ է, որ վերջին քսանհինգ տարիներին կառավարման համակարգում ինչ որ մի բանն այն չէ, այլապես կունենայինք մեր երազանքներին ավելի մոտ կանգնած պետություն: Կառավարման համակարգ փոխելը երբեմն դարեր է պահանջում, պետք է փորձ կուտակել, հասկանալ` որտեղ են մեր համակարգային սխալները: Այսօր հասել է ժամանակը դա անելու համար»,- այսօր` նոյեմբերի վեցին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Բադեյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վեցին Հայաստանում տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Նախագծի ընդունումից հետո Հայաստանը կդառնա խորհրդարանական պետություն:





























