Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 44-ամյա բնակիչ Ա. Հ.-ն մեղադրվում է իր 16-ամյա դստերը բազմիցս բռնաբարելու մեջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրականի՝ Ա.Հ.-ն  2014թ. ՀԱԷԿ-ին հարակից ամայի տարածքում՝ իր անձնական ավտոմեքենայի սրահում, բռնի ուժով բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ։

Մի քանի օր անց Ա.Հ.-ն  իր ննջասենյակում դստեր հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով՝ նրա կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս դստեր հետ։

Բռնաբարության վերջին դեպքից հետո Ա.Հ.-ն կրկին բռնություն գործադրելու սպառնալիքներով բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ։

Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 138-ր դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քր. օրի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։