Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով թունավորված զինծառայող, 19-ամյա Վահան Մովսիսյանի հետ հոգեբանական աշխատանքներ են տարվում:

Երեւանի կայազորային (Կանազի) հոսպիտալից NEWS.am-ի թղթակցին hայտնեցին, որ զինծառայողի հետո հոգեբանական աշխատանքներ են տարվում: Դեռեւս հայտնի չէ, թե երբ հոսպիտալից դուրս կգրվի Վահան Մովսիսյանը:

«Ծառայության վերադառնալու մասին էլ դեռ վաղ է խոսելը, բուժման ավարտից հետո միայն այդ մասին որոշում կկայացնենք»,- ասացին հոսպիտալից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի զորամասերից մեկում 2015թ. հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմանում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, ծնունդով արտաշատցի  19-ամյա Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Տուժածին ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Արմենիա» ԲԿ:

Զինծառայողի դեպքով այժմ զբաղվում է ռազմական ոստիկանությունը: