Ժամեր  առաջ ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ  22:20-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ Մեծավան գյուղի սկզբնամասում, Toyota Prado մակնիշի 59 NP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:

Վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել են, եւս 2 անձի մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրան այս պահին տեղափոխում են Երեւան:

Վթարի հետեւանքով զոհվել են Մեծավան գյուղի բնակիչներ, 1998թ-ին ծնված Գ.Մ.-ն եւ 1997թ-ին ծնված Խ.Պ.-ն, իսկ վիրավորներ, 1995թ-ին ծնված Սարիբեկ Կիրակոսյանը եւ 1998թ-ին ծնված Ռոբերտ Ղանդիլյանը տեղափոխվել են հիվանդանոց, վերջինիս այնուհետ՝ Երեւան:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները։