2015-ի օգոստոսի 23-ից ի վեր, ռուսական  А321 օդանավի վթարից երկու ամիս առաջ բրիտանական օդանավը, որը  189 ուղեւոր էր տեղափոխում, հրաշքով է կործանումից փրկվել Շարմ-էլ-Շեյխին մոտենալիս։  Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Օդանավը կառավարող օդաչուն ժամանակին նկատել է մոտեցող հրթիռը։  Նա կարողացել է օդանավը դեպի ձախ թեքել, հրթիռն անցել է մոտավորապես  300 մետր հեռավորության վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Այդ արտակարգ պատահարի մասին գիտեին միայն անձնակազմի հինգ անդամները։  Հետո նրանց ասել են, որ եգիպտական զինվորականները զորավարժությունների ժամանակ էին արձակել հրթիռը։  

Մեծ Բրիտանիայի տրասնպորտի վարչությունը հաստատել է հրթիռի վերբերյալ տեղեկությունը։  Thomson ավիաընկերության օդանավն իրականացնում էր Լոնդոն-Շարմ-էլ-Շեյխ չվերթը։

2015-ի նոյեմբերի 5-ին Բրիտանիան դադարեցրել է Լոնդոնից դեպի Շարմ-էլ-Շեյխ չվերթները։ Շարմ-էլ-Շեյխից դեպի Մեծ Բրիտանիա չվերթները միայն զբոսաշրջիկներին դուրս բերելու համար են։