Երեւանի Արշակունյաց պողոտայում նոյեմբերի 8-ին մահացու վրաերթի ենթարկված՝ Սուրենավանի գյուղապետի որդին՝ Արաբո Կարապետյանը, սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:
Համալսարանի լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 19-ամյա Արաբո Կարապետյանը սովորում էր իրավագիտության ֆակուլտետում, հեռակայում էր:
Նշենք, որ Արաբո Կարապետյանը գյուղապետի ավագ որդին էր: Փոքրը՝ 18-ամյա Արտավազդ Կարապետյանը, այս տարվա սեպտեմբերի 3-ին երեկոյան վրաերթի էր ենթարկել 3-ամյա երեխայի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 15.00-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց 30-ամյա Գեւորգ Ե.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Արաբո Կարապետյանին, որը տեղում մահացել է։
Վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։





























