Ադրբեջանի Զինված ուժերում հերթական միջադեպն է գրանցվել. բանակում զինվոր է ինքնասպան եղել։ Ինչպե հայտնում է haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Թովուզի N զորամասում։ Ինքնասպան է եղել 19-ամյա Մուհամմեդ Սիրիջլին։ Սակայն հանգուցյալ զինվորի հարազատները պնդում են, որ նրան սպանել են, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Մեզ զանգեցին եւ ասացին, որ Մուհամմեդը ինքնասպան է եղել։ Նրա մարմինը տարել էին Գյանջայի համար 3 հիվանդանոցի դիահերձարան։ Մենք գնացինք այնտեղ եւ նրա մեջքի վրա 3 հրազենային վերք տեսանք։ Ինչպե՞ս կարող էր նա կրակել իր մեջքին»,- ասել է մահացած զինվորի քեռին՝ Ֆիքրեթ Իսրայիլովը։ Նրա խոսքով՝ Մուհամմեդը տեսողական խնդիրների պատճառով հաշմանդամության կարգ է ունեցել, եւ նրան բանակ չէին տանում։
«Մի քանի անգամ նրան հրաժարվել են բանակ տանել, բայց նա համառորեն խնդրում էր եւ հասավ իր ուզածին, բայց նրան այնտեղ սպանեցին»,- ասել է Իսրայիլովը։
Նա նշել է, որ իրենք սկզբում չէին ուզում թաղել հանգուցյալին, որպեսզի չխռովեն նրա հոգին, սակայն հետո հողին էին հանձնել նրան։





























