Պակիստանի հյուսիս-արեւելքում ֆաբրիկայի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 53-ի: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով տեղի իշխանության ներկայացուցչին:
Նոյեմբերի 4-ին Լահոր քաղաքում փլուզվել է ֆաբրիկայի 4-հարկանի շենքը, որտեղ այդ պահին եղել է մոտ 150 մարդ: Ավելի վաղ նշվել էր 45 զոհի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս փրկարարները ստուգել են փլուզման գրեթե ողջ տարածքը: Որոնումների ընթացքում նրանց հաջողվել է 100 մարդու դուրս բերել փլատակներից, ներառյալ դեռահասի, որը 50 ժամ մնացել է շենքի փլատակների տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ենթադրաբար, շենքը վնասվել է վերջերս Աֆղանստանում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Փլուզման պատճառները պարզվում են:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում սեպտեմբերի 26-ին 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է հարեւան Պակիստանում, Հնդկաստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում:





























