Գերմանիայի խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով չեղյալ է համարել 929 նախանշված չվերթ։ Այդ մասին տեղեկացրել է ավիակոնցեռնի ներկայացուցիչը։
Գործադուլը տեղի է ունենում Մայնի Ֆրանկֆուրտի, Մյուխենի եւ Դյուսելդորֆի օդանավակայաններում։ Գործադուլը Ֆրանկֆուրտում եւ Դյուսերլդորֆում կտեւի մինչեւ տեղի ժամանակով 23:00-ը, իսկ Մյուխենում՝ մինչեւ կեսգիշեր։ Սպասվում է, որ մոտ 113 հազար ուղեւոր ստիպված կլինի վերանայել իր պլանները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բորտուղեկցորդների անկախ կազմակերպություն արհմիությունը գործի մեջ փորձարկում է իր նոր մարտավարությունը. Նա նախապես չի տեղեկացնում բողոքի ակցիայի անցկացման ժամանակի եւ ընդգրկման մասին, որպեսզի Lufthansa-ն դրան պատրաստվելու հնարավորություն չունենա։ Lufthansa-ի դուստր ձեռնարկությունների բորտուղեկցորդները գործադուլին չեն մասնակցում։
Արհմիությունը գործադուլի մասին հայտարարել է անցած հինգշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ կողմերը չկարողացան համաձայնության գալ սակագնային բանակցությունների հերթական փուլի ընթացքում։ Գործադուլը, հնարավոր է՝ ընդմիջումներով, երկրի տարբեր օդանավակայաններում կընթանա մինչեւ նոյեմբերի 13-ը։ Ի թիվս այլ հարցերի, վեճի առարկա է բորտուղեկցորդների թոշակի հարցը, որի շուրջ անհամաձայնությունը արհմիության եւ Lufthansa-ի միջեւ շարունակվում է արդեն մոտ երկու տարի։





























