Հայաստանի տարածքում, նոյեմբերի 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, ցերեկը՝  +11+13 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+7,

Կոտայքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+7,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+7,

Լոռիում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+8,

Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+12,

Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+7,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝-3+1, ցերեկը՝ +4+7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8: