Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) եւ «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության պատվիրակությունները մեկնել են Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջան՝ տեղում ծանոթանալու լարված իրավիճակին։

Քրդական Ajansa kurdi գործակալությունը տեղեկացրել է, որ Դիարբեքիրում հանդիպել են  HDP-ի եւ DBP-ի պատվիրակությունները։ Երկու կուսակցությունները հանդիպման ժամանակ խիստ անհանգստություն են հայտնել Սիլվանում 7 օր շարունակվող փողոց դուրս գալու արգելքի եւ ոստիկանության ու զինվորականների կողմից քուրդ բնակչության դեմ հարձակումների կապակցությամբ։

Երկու կուսակցությունների անդամները տեղում իրավիճակին ծանոթանալու համար պատվիրակություն են կազմել եւ մեկնել Սիլվան։

Նշենք, որ Դիարբեքիրի Սիլվանի շրջանում թուրքական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, որի ընթացքում զինվորականներն ու ոստիկանները հարձակումներ են իրականացնում քուրդ բնակչության դեմ։ Սիլվանում ոստիկաններն արդեն սպանել են 4 քաղաքացու։