5-ամսական տաջիկ տղայի՝ Ումարալի Նազարովի մահն այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ աշխատակիցները նրան խլել են մորից, շարունակում է առեղծվածային մնալ։

Գլխավոր հարցը հետեւյալն է. ՆԳՆ աշխատակիցներն ինչու են խլել երեխային եւ ինչու են տեղեկանք կազմել  «լքված կամ մոլորված երեխայի հայտնաբերման մասին», եթե այդ նույն տեղեկանքում գրված է. «Ծննդյան վկայական է ներկայացվել»։

Ռուսաստանի Նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի հատուկ խումբը հետաքննել է այդ գործը եւ պնդում է, որ այն բանից հետո, երբ մայրն ու երեխան հասցվել են ոստիկանության բաժանմունք, մոտ է վազել տատիկը, բերել է անձնագրերը եւ ծննդյան վկայականը։  Բայց, չնայած դրան, նորածնին խլել են եւ ուղարկել հատուկ օթեւան։ Այնտեղ երեխան, որն ընդունելու պահին ճանաչվել էր որպես առողջ եւ նույնիսկ  «ավելորդ քաշ ունեցող», կերակրվելուց հետո անսպասելիորեն մահացել է։   Ումարալի Նազարովի  գործը մանկական ՄԻՊ Աստախովի եւ առողջապահության նախարար Սկվորցովայի անձնական վերահսկողության տակ է, տեղեկացնում է   NTV-ն։