Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել եւ առգրավել են 62 բջջային հեռախոս:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:





























