Արթիկ քաղաքի մարզադաշտում նոյեմբերի 8-ին երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա բնակվում էր Արթիկում, 44 տարեկան էր: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա մահացել:

Տեղեկացանք, որ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: