Նախորդ շաբաթ Երեւանում արձանագրվել է բացօթյա ապօրինի առեւտրի կազմակերպման 4 դեպք: Այս մասին նշվել է քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել եւ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ:
«Այս մասով լուրջ անելիք կա, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում տեղադրված են մայթերի այնպիսի հատվածներում, որ ակնհայտորեն խոչընդոտում են մեր համաքաղաքացիների անցուդարձին: Սա անթույլատրելի է, ըստ այդմ գույքագրեք ու համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանք մայթերի բանուկ հատվածներից տեղափոխելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես հետեւեք, որ տեղադրվող այդ սարքավորումներն այսուհետ չհայտնվեն մայթերի բանուկ հատվածներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:





























