Ավստրալիայում ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով 3 մարդ է մահացել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնաբերվել են շաբաթ կործանված օդանավի բեկորները:

Ուղղաթիռը նոր Հարավային Ուելս նահանգից ուղեւորվում էր Սիդնեյ, երբ նրա հետ կորել է կապը: Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Չեսնոք քաղաքի մոտ:
Ավիաաղետի հետեւանքով մահացել են ուղղաթիռում բոլոր գտնվողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդերեւութաբանների տվյալներով, այդ հատվածում շաբաթ վատ եղանակային պայմաններ են եղել: