Երեւանում առանձնացվել են այն տարածքները, որտեղ պետք է ծառատունկ իրականացնել:Ա յս մասին նշվել է քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ծառերի էտի աշխատանքները: Ըստ այդմ արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ եւս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում եւս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր եւ այդ ուղղությամբ եւս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:

Զեկուցվել է նաեւ, որ նոյեմբերի  14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի պատշաճ կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ եւ պարագներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաեւ բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր եւ այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար: