Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանը Իսպանիայի կազմից դուրս գալու բանաձեւ է ընդունել, փոխանցում է Reuters-ը։

Ավելի վաղ վարչապետ Մարիանո Ռահոյը կոչ էր արել պայքարել երկրի միասնության համար։

Տարածաշրջանի օրենսդիր ժողովի ընտրություններում հաղթանակ է տարել Կատալոնիայի անկախության կողմնակիցները, փոխանցում է Gazeta-ն։

Մեկ տարի առաջ Կատալոնիայում տեղի էր ունեցել Իսպանիայի կազմից դուրս գալու հանրաքվե, որի արդյունքները Մադրիդը չէր ճանաչել։ Հանրաքվեի ժամանակ կատալոնացիների 80 տոկոսը քվեարկել է անկախության օգտին։