Հայաստանի ֆինանսների նախարարությունը նախատեսում է մինչեւ 2016 թվականի փետրվար կազմակերպել նոր Հարկային օրենսգրքի քննարկումները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, Հարկային օրենսգրքի նախագիծն իր մեջ ներառում է հարկային իրավունքի 20-ամյա փորձը:«Մենք ուզում ենք քննարկմանը ներգրավել իրազեկ մարդկանց, որքան շատ, այնքան լավ»,-հավելել է նախարարը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանը չունի հարկային օրենսգիրք: Ոլորտը կարգավորվում է «Հարկերի մասին» օրենքով եւ առանձին հարկատեսակների մասին օրենքներով:





























