Հայաստանի ֆիննախը մտածում է երկամտահարկը եւ շահութահարկը նվազեցնելու մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով նոր Հարկային օրենսգրքի քննարկումները:

«Այդ երկու հարկատեսակների փոխկապակցվածությունը բխում է  միջազգային փորձից: Հակառակ դեպքում ստվերային շրջանառության ռիսկը կմեծանա»,-հավելել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում եկամտահարկը կազմում 24,4-ից մինչեւ 36 տոկոս՝ կախված եկամտի չափից, իսկ շահութահարկը միասնական ՝ 20 տոկոս: