ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունները  նախաձեռնել են առաջին հերթին ժողովրդի համար։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

«Իհարկե, ինչ օրենք էլ որ ընդունես, միշտ պետք է հսկես, թե ինչ արգելքներ կան գործնականում նրա իրականացման ճանապարհին։ Դա վերաբերում է ցանկացած օրենքի։ Սակայն այդ բարեփոխումները ժողովրդի համար են, իսկ ուրիշ ու՞մ համար։ Մենք ինչ է, մեր ժողովրդի համար ադրբեջանցի՞ ենք,- ասել է նախարարը։ -Կընդունվեն բարեփոխումները, թե ոչ, կորոշի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ։ Եվ ուրիշ ոչ ոք ու ոչ մի կերպ»։

Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին։